ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Փաթեթը կառաջարկվի ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ նախագծերի մշակումը պայմանավորված է մի շարք քաղաքացիներից ստացված բողոքներով: Հեղինակները մոտ 2 տասնյակ քննարկումներ են ունեցել շահագրգիռ կազմակերպությունների, եկեղեցականների եւ պաշտոնատար անձանց հետ, ինչի շնորհիվ այժմ ներկայացվել է լրամշակված տարբերակ: Առաջարկվում է կատարել օրենսդրական համապատասխանեցումներ եւ սահմանել, որ ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջինների համար՝ նաեւ փեսան եւ հարսը: Գործող օրենքում սահմանված չէ, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ. ամրագրված է «մահացածի հարազատներ» հասկացությունը: Առաջարկվում է սահմանել նաեւ «գերեզմանի շահագործող» հասկացությունը, որ նախագծով այն անձն է, որի անվամբ գրանցված է գերեզմանատեղը, եւ դրա հիման վրա էլ տրվել է գերեզմանատեղի վկայական: Գերեզման շահագործողը պատասխանատվություն է կրելու իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման եւ շահագործման համար: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անընդունելի համարեց առաջարկությունը՝ հորդորելով փոխել այն: Առաջարկն ընդունվեց:
Նշենք, որ այս փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5x1.0 մետր չափերով:
Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչեւ 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5x5 մետր չափերով:
Նշվեց, որ Գյումրի քաղաքի հարակից տարածքում տիպային գերեզմանատուն է նախատեսվում կառուցել:
Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը բոլոր համայնքները պարտավոր կլինեն իրենց տարածքում գտնվող գերեզմանատները գրանցել Կադաստրի կոմիտեում, ինչպես նաեւ հաստատված գերեզմանատների կառուցապատման հատակագծերը (օգտագործման սխեմաները) հանձնել լիազոր մարմնին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կառավարության կարծիքը՝ բարձրաձայնելով որոշ առաջարկներ: Ըստ նրա՝ հանրապետության բոլոր համայնքներն այսօր գերեզմանատեղերի խնդիր ունեն: Պատգամավորների հարցերին անդրադառնալով՝ Վաչե Տերտերյանն անընդունելի համարեց տոհմական՝ մեծ գերեզմանատեղերի հատկացումը: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտն ամենախնդրահարույցներից մեկն է. բազմաթիվ են հողն ապօրինաբար որպես գերեզման օգտագործելու դեպքերը, ժամանակի ընթացքում դրանք կանխել չի եղել:
«Խորհրդարան 1918-1920». Արտաքին գործերի մինիստրության արձագանքը ավստրիացի սպայի խնդրանքին
1920-ի հունվարի 2-ին լրտեսության մեջ մեղադրվող ավստրիացի սպան դիմեց Պառլամենտի Դատաստանական հանձնաժողովին՝ խնդրելով ներում շնորհել իրեն: «Տեղեկանալով, որ պատերազմական Ատենի կողմից, որպէս լրտես, 15 տարւայ տաժանակիր աշխատանքի դատապարտւած աւստրիական սպայ՝ Մօրօկուտին դիմել է Պարլամենտին, խնդրելով ներում...
Կառավարման ակադեմիայի մագիստրոսները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանն ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 7-ին հանդիպեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ մագիստրոսների հետ: Պատգամավորները հյուրերին ներկայացրին Ազգայի...
Հանձնաժողովի նիստում քննարկվեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը
Պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում բարձրացրեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմո...
Կնվազեցվեն հողատարածքների աճուրդների ընթացքում ի հայտ եկած չարաշահումները
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում, որի նպատակը պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդների ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորումն է: Նրա...
Քննարկվեց Սեւանա լիճ մոտորանավակների մուտքն ու ելքը կանոնակարգող օրինագիծը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում քննարկման ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատար...
Պատշաճ կկահավորվեն միջհամայնքային ճանապարհները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ...
Գործադիրն առաջարկում է կարգավորել հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանները
««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: Գործադիրն առաջարկում է օրենքի 45-րդ հոդվածի ...
Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: ԱԺ ընդդիմադի...
Փոփոխություն՝ Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ քննարկվեց ««Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունն...
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային եւ մաքսային արտոնություններին վերաբերող օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելուն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնություն տվեց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ...
Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ
Ապրիլի 9-ի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը...
Զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց
Ապրիլի 9-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը կից հղմամբ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետե...