Տպել
09.04.2021
Պատշաճ կկահավորվեն միջհամայնքային ճանապարհները
1 / 5

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հեղինակն առաջարկում է ճանապարհային նշանների միջոցով  բարելավել միջհամայնքային ճանապարհների կահավորումը  եւ հստակեցնել այդ հարցում աշխատանքի բաժանումը: Այդ նպատակով առաջարկվում է վերաշարադրել օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը: Մասնավորապես, հստակեցվում է, թե որ մարմինն է պատասխանատու լինելու համայնքում ճանապարհային նշանների առկայության կամ դրանց բացակայության համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ Կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է:

Նախագիծը կընդգրկվի ապրիլի 13-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: