ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում, որի նպատակը պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդների ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորումն է:
Նրա պարզաբանմամբ՝ գործող օրենքով կարգավորումներն այնպիսին են, որ դրանք որոշ մարդկանց հնարավորություն են տալիս խափանելու հողատարածքների աճուրդների անցկացումը: Տարածված երեւույթ է, երբ աճուրդի մասնակիցներից ոմանք աճուրդի սկզբում հողի համար անհիմն բարձր գին են առաջարկում, սակայն հետագայում հրաժարվում, ինչի հետեւանքով խաթարվում է մրցույթի արդար անցկացումը: Վերջնարդյունքում տվյալ հողը վաճառվում է խիստ ցածր գնով:
Աճուրդների թափանցիկությունն ապահովելու համար աճուրդի դրվող հողամասերի վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն մամուլում, կտեղադրվեն azdarar.am-ի, ինչպես նաեւ մարզպետարանների կայքերում:
Հեղինակի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը իր եւ Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կառավարության դրական եզրակացությունը:
Ապրիլի 9-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
«Խորհրդարան 1918-1920». Արտաքին գործերի մինիստրության արձագանքը ավստրիացի սպայի խնդրանքին
1920-ի հունվարի 2-ին լրտեսության մեջ մեղադրվող ավստրիացի սպան դիմեց Պառլամենտի Դատաստանական հանձնաժողովին՝ խնդրելով ներում շնորհել իրեն: «Տեղեկանալով, որ պատերազմական Ատենի կողմից, որպէս լրտես, 15 տարւայ տաժանակիր աշխատանքի դատապարտւած աւստրիական սպայ՝ Մօրօկուտին դիմել է Պարլամենտին, խնդրելով ներում...
Կառավարման ակադեմիայի մագիստրոսները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանն ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 7-ին հանդիպեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ մագիստրոսների հետ: Պատգամավորները հյուրերին ներկայացրին Ազգայի...
Հանձնաժողովի նիստում քննարկվեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը
Պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում բարձրացրեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմո...
Քննարկվեց Սեւանա լիճ մոտորանավակների մուտքն ու ելքը կանոնակարգող օրինագիծը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում քննարկման ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատար...
Պատշաճ կկահավորվեն միջհամայնքային ճանապարհները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ...
Հստակեցումներ՝ հուղարկավորությունների կազմակերպման հարցում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղ...
Գործադիրն առաջարկում է կարգավորել հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանները
««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: Գործադիրն առաջարկում է օրենքի 45-րդ հոդվածի ...
Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: ԱԺ ընդդիմադի...
Փոփոխություն՝ Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ քննարկվեց ««Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունն...
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային եւ մաքսային արտոնություններին վերաբերող օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելուն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնություն տվեց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ...
Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ
Ապրիլի 9-ի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը...
Զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց
Ապրիլի 9-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը կից հղմամբ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետե...