Տպել
09.04.2021
Հանձնաժողովի նիստում քննարկվեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը
1 / 3

Պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում բարձրացրեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ կենսառեսուրսի պահպանման խնդիր կա: Արդյունագործական որսի մաքսիմալ չափաքանակը կազմել է 250 տոննա, որը հավասարապես բաժանվել է հայտ ներկայացրած ձկնորսների միջեւ:

«Ժամանակին չկարգավորված քանակով խեցգետին հանվեց, եւ երկար տարիներ այդ տեսակը գոյություն չուներ: Չստանանք նույնը սիգի պարագայում: Սա է մեր նպատակը՝ մաքսիմալ սահմանափակել արդյունագործական ձկնորսության ծավալները»,-ասաց նախարարի տեղակալը: