Տպել
09.04.2021
Կառավարման ակադեմիայի մագիստրոսները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ
1 / 23

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանն  ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 7-ին հանդիպեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ մագիստրոսների հետ: Պատգամավորները հյուրերին ներկայացրին Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը:

Վիկտոր Ենգիբարյանը մանրամասնեց խորհրդարանի մշտական հանձնաժողովների գործունեությունը, բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական կազմակերպությունների հետ համագործակցության ձեւաչափը: Անդրադարձ կատարվեց ԱԺ հերթական նիստերի անցկացման ընթացակարգին:

Հանդիպման մասնակիցները  պատգամավորներից հետաքրքրվեցին պատերազմական եւ հետպատերազմյան իրադարձություններով, երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներով:

Հյուրերն այցելեցին խորհրդարանի գրադարան, ԱԺ թանգարանում ծանոթացան օրենսդիր իշխանության պատմությանը: