Տպել
12.04.2021
Հունվարի մեկից Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել
1 / 5

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ փորձելով պարզել, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար: Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետեւանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաեւ՝ կապված Իրանից եւ Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ:

Փոխնախարարը վստահեցրեց, որ սկսած այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ ԻԻՀ-ից ներմուծումների առնչությամբ նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի եւ գտնվի շահեկան վիճակում:

«Խնդիրն այն է, որ, ապրանքի գինը թանկացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին»,-ասաց Սիմոնյանը: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...