ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ փորձելով պարզել, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար: Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետեւանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաեւ՝ կապված Իրանից եւ Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ:
Փոխնախարարը վստահեցրեց, որ սկսած այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ ԻԻՀ-ից ներմուծումների առնչությամբ նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի եւ գտնվի շահեկան վիճակում:
«Խնդիրն այն է, որ, ապրանքի գինը թանկացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին»,-ասաց Սիմոնյանը:
Խմելու ջրի ու եզդիերենի դասաժամի հարցերը՝ պատգամավորի մարզային այցի ուշադրության կենտրոնում
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրեթե ամեն շաբաթ այցելում է հայաստանյան տարբեր բնակավայրերում ապրող իր հայրենակիցներին: Պատգամավորի հերթական կանգառն այս շաբաթ Արարատի մարզի Նորաշեն համայնքում էր: Այստեղ ապրում է շուրջ 20 եզդի ընտանիք՝ ընդհանուր գրեթե 100 հոգի: Նրանք զբաղվում են այգեգործությամբ, մշակո...
ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ապրիլի 12-ին հանդիպեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված եւ անհետ կորած մի խումբ զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ: Ծնողները հայտնեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ պատասխանատվության ենթարկել ա...
33 հարց՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում
Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկմ...
«Խորհրդարան 1918-1920». Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատասխանը կառավարությանը
Առաջին հանրապետության կառավարությունը դիմեց խորհրդարանին՝ նիստի օրակարգի մասին տեղեկատվություն ստանալու համար «Կառավարութեան դիւանին Դիւանն այսու ուղարկում է Ձեզ Հայաստանի Պարլամենտի Օգոստոսի 5-ի օրակարգն ի տեղեկութիւն» «ՕՐԱԿԱՐԳ Հայաստանի Պարլամենտի 1919 թ. Օգոստոսի 5-ի Նիստի. 1. Մանդատային Յանձնաժո...
Անդրադարձ կատարվեց ֆինանսական շուկայի կայունությանը եւ փոխարժեքի տատանմանը
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը բարձրացրեց ֆինանսական շուկայի կայունության եւ փոխարժեքի տատանման օրինաչափության հարցը: Պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ ԿԲ նախագահի հետ հանդիպել են, իրավիճակը ԿԲ վե...
Քննարկվեց ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրին վերաբերող համաձայնագիրը
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ««Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնել...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղմամբ: ...