Տպել
13.04.2021
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: