Տպել
13.04.2021
Սուրեն Գրիգորյանի մանդատը տրվեց հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին
1 / 1

Ապրիլի 13-ին գումարվեց ԱԺ հերթական նիստը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորընտիր պատգամավորը երդվեց: