Տպել
13.04.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ՀՀ դատական եւ ընդերքի մասին օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
1 / 6

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվեց երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել եւ բարեփոխվել: Առաջարկների հեղինակը Կառավարությունն է: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: