««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 13-ի նիստում:
Ըստ նախագծի՝ ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ դա ավելի կանխատեսելի եւ խնդիրներից զերծ հարկային միջավայր կապահովի ծրագիրն իրականացնող կազմակերպությունների համար:
Հաջորդ կարգավորմամբ հարկային պարտավորությունները կհաշվարկվեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգավորումների տրամաբանությամբ, եթե ծրագրի շրջանակում ստեղծված ակտիվները ծրագրից դուրս իրականացվող գործարքի շրջանակում կվաճառվեն: Այս դեպքում արտոնությունները կիրառելի չեն լինի:
Կարեն Համբարձումյանը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Միքայել Մելքումյանն անդրադարձավ արտոնությունների տրամադրմանը, համայնքների խոշորացման համատեքստում հաստատության համար հատուկ միջավայրի ձեւավորմանը: «Ի՞նչ եք կարծում, Դիլիջանում այսքան տարի հետո այդ միջավայրը ձեւավորվե՞լ է»,-հարց հնչեցրեց պատգամավորը:
Մխիթար Հայրապետյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ հետագայում ամբողջական լուծումներ գտնելու ակնկալիքով:
ՀՀ ԱԺ նիստում ընթերցվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գործարարների, ֆերմերների եւ քաղաքացիների նամակ-խնդրանքը
ՀՀ ԱԺ ապրիլի 13-ի նիստի պատգամավորների հայտարարությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հրապարակեց Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գործարարների, ֆերմերների եւ քաղաքացիների՝ ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, վարչապետին, Կառավարությանը, Կենտրո...
Հանդիպում հայ ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված եւ անհետ կորած հայ զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ: Կարեւորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը միջազգային կառույցներում բարձ...
ԱԺ պատգամավորը Ջորջ Դունայանցի անվան դպրոցի աշակերտներին ծանոթացրեց օրենսդիր մարմնի աշխատանքին
Ապրիլի 13-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Ջորջ Դունայանցի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Պատգամավորը դպրոցականներին պատմեց իր մասին՝ ներկայացնելով կենսագրական տվյալներ, հ...
Պատգամավորները հանդես եկան հայտարարություններով
Սոֆիա Հովսեփյան. Երեկ հանդիպել եմ 67 զոհված եւ 6 անհետ կորած զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել եւ խնդրել կարդալ: Նրանք պահանջում են հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ: Խնդրում եմ այս գործով ԱԺ պատգամավորներին եւ իրավասու անձանց լինել հետեւողական: Տաթեւիկ ...
Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից
Ապրիլի 13-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից: Գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատի...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ՀՀ դատական եւ ընդերքի մասին օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվեց երկրորդ ընթերցման ընթացակարգով: Երկրորդ ընթերցմա...
Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացումն այսուհետ հնարավոր է նաեւ մասնավորի նախաձեռնությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման ներկայացրեց ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշվեց, որ գործող օրենքով կարգավորված չէ մասնավոր գոր...
Սոցիալական երաշխիքներ են նախատեսվում մարտական գործողություններին մասնակցող պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ ապրիլի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացո...
Լեւոն Բունիաթյանը չնշանակվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի քվեարկության արդյունքներն ԱԺ ապրիլի 13-ի նիստում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 52 պատգամավոր, որից 13-ը կողմ է եղել առաջադրված թեկնածությանը, 36-ը՝ ոչ: Հիշե...
Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում ԱԺ աշխատակազմի գործունեությանն առնչվող օրենքում
««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվե...
Հարյուրավոր սփյուռքահայեր կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել գալ եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը. պատգամավորի անդրադարձը՝ հնարավոր համաներմանը
Ապրիլի 13-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն անդրադարձ կատարեց գործադրի կողմից հավանության արժանացած՝ զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարեկանը լրացած անձանց հնարավոր համաներմանը: «Կարծում եմ, որ ճիշտ որո...
Պատգամավորների ելույթները ՀԾԿՀ-ի անդամի թեկնածուի վերաբերյալ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Լեւոն Բունիաթյանի թեկնածությունը: Հարցը քննարկվեց ապրիլի 13-ի նիստում: ՀԾԿՀ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վահագն Հովակիմյանը ...
Հարցեր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լեւոն Բունիաթյանին
Ապրիլի 13-ին խորհրդարանը հերթական նիստում քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ներկայացրեց Լեւոն Բունիաթյանին: Վերջինս մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխա...
Պատգամավորների ելույթները Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ
Ապրիլի 13-ին Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները դատապարտող ելույթներ ունեցան` անդրադառնալով Բաքվի ցուցահանդես-պուրակի բացմանը, որը վերաբերում էր 2...
Սուրեն Գրիգորյանի մանդատը տրվեց հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին
Ապրիլի 13-ին գումարվեց ԱԺ հերթական նիստը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների ...