Տպել
13.04.2021
Պատգամավորները հանդես եկան հայտարարություններով
1 / 7

Սոֆիա Հովսեփյան. Երեկ հանդիպել եմ  67 զոհված եւ 6 անհետ կորած զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել եւ խնդրել կարդալ: Նրանք պահանջում են հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ: Խնդրում եմ այս գործով ԱԺ պատգամավորներին եւ իրավասու անձանց լինել հետեւողական:

Տաթեւիկ Հայրապետյան. Երեկ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում բավականին բուռն քննարկում ծավալվեց հայ ռազմագերիների թեմայով: Ադրբեջանական կողմն ամեն ջանք գործադրեց, որպեսզի տապալեր քննարկումը, բայց մեր միասնական եւ համառ ջանքերի շնորհիվ հանձնաժողովի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը պարտավոր է իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:

Թագուհի Թովմասյան. Մենք իրավական քայլեր անելու անհրաժեշտություն ունենք: Պետք է հակակշիռ ստեղծենք եւ Իլհամ Ալիեւին պատասխանենք նույն ոճով: Դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ եւ իրականացրել վայրագ գործողություններ:

Արման Բաբաջանյան. Իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրերս ներողություն խնդրեց Սահմանադրական դատարանի սխալ դատավորներ ընտրելու համար: Ես միամտաբար կարծում էի, որ իշխող խմբակցության անունից կլինի նման հայտարարություն, եւ իշխող խմբակցության ներսում կգտնվեն ողջամիտ պատգամավորներ, որոնք Խունդկարյան-Շաթիրյան-Վաղարշյան եռյակին այստեղ համառորեն պաշտպանելու համար ներողություն կխնդրեին մեր հանրությունից:

Հռիփսիմե Գրիգորյան. Այսօր այս ամբիոնից արդեն իսկ խոսվեց երեկ Բաքվում բացված այսպես կոչված պուրակի մասին, որը ոչ այլ ինչ է, քան հայատյացության, մարդատյացության ճղճիմ ցուցահանդես: Միջազգային արձագանքները չուշացան, եւ աշխարհի համար եւս ակնհայտ է ագրեսոր Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ շարունակվող ատելության ուղղակի պրոպագանդան:

Անդրանիկ Քոչարյան. Երեկվանից ակտիվ տարածվում են Բաքվում բացված եւ հայկական ռազմավարը ներկայացնող այսպես կոչված պուրակի լուսանկարները: Արցախյան առաջին պատերազմից հետո Բաքվում բացվեց շեհիդների պուրակը, որտեղ թաղված էին շեհիդները: Ալիեւը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը եւ բացահայտ թշնամանք քարոզում, ինչը միանշանակ խստագույնս դատապարտվում է  թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից:

Տարոն Սիմոնյան. Տգիտությունը մեծագույն մեղք է, իսկ տգիտությանն իշխանություն տալը՝ մեծագույն չարիք: Չի կարելի զոհասեղանին դնել ազգային արժանապատվությունը:

Սրբուհի Գրիգորյան. Ինձ համար առավել զարմանալի են ադրբեջացիների հետ համատեղ ապրելու ձեր գաղափարները եւ Թուրքիային բարեկամական ձեռք մեկնելու  ձեր մտքերը:

Աննա Կոստանյան. Ուզում եմ խոսել ԵՊՀ-ի  ճգնաժամային իրավիճակի մասին: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամ առանց հիմնավորման ազատման դիմում է գրել: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարությունն  այսօր շատ տխուր վիճակում է գտնվում:

Միքայել Մելքումյան. Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը, երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ մտքեր է բարբաջել՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ չունի տարածքային պահանջ: Ես ուզում եմ հավատալ, որ այս հակամարոտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ: Մենք պետք է ապրենք նոր օրակարգով:

Համազասպ Դանիելյան. Հայտարարությունն օրեր առաջ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունված բանաձեւի մասին է, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Այդ բանաձեւով, որն անցել է միաձայն, Սլովակիայի խորհրդարանը խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական շինությունների եւ ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության հուշարձանների ոչնչացումը:

Գեւորգ Պապոյան. Մենք պետք է խնդիրների մասին խոսելիս անպայման հիմնավորված խոսենք: Առավել եւս պետք է խուսափենք այնպիսի տրամադրություն տարածելուց, որը մեր ժողովրդի մեջ կարող է առաջացնել խուճապ:

Վահե Էնֆիաջյան. Պատերազմը եւ հետպատերազմական ժամանակահատվածը իր հետ բերել է մի շարք խնդիրներ: Հայտնի ճշմարտություն կա` եթե չես ուզում ունենալ պատերազմ, պետությունը պետք է ուժեղ լինի: Իսկ պետությունն ուժեղ է առաջին հերթին իր տնտեսությամբ, տնտեսական ցուցանիշների դինամիկայով:

Արման Աբովյան. 1992-ի ապրիլի 10, Մարաղա: Ադրբեջանական զորքերը մտնում են գյուղ: Դաժանաբար գլխատվում, սպանվում, կենդանի այրվում, կացնահարվում է 45 հայ, 100-ից ավելին դառնում են պատանդներ: 1915-ին 1.5 միլիոն հայ կոտորվում է:  1988 թվական, Սումգայիթ-Բաքու: Մենք զայրանում ենք, ջղայնանում ենք: Որ վայրկյանին մենք իրենց չընկալենք որպես թշնամի, այդ պահից սկսած կսկսվի պատերազմ:

Լենա Նազարյան. Այսօր շատ խոսվեց Բաքվում բացված այսպես կոչված պուրակի մասին եւ արտաքին գերատեսչությունը հրապարակեց պաշտոնական վերաբերմունքը: Ես հավատացած եմ, որ  մեր պետությունը, երեխաներն ու նրանց սերունդներն ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիեւը ու նրա ֆաշիստական, այլատյաց եւ մարդասպան համակարգը կփորձի գոյատեւել:
 


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...