Տպել
13.04.2021
ԱԺ պատգամավորը Ջորջ Դունայանցի անվան դպրոցի աշակերտներին ծանոթացրեց օրենսդիր մարմնի աշխատանքին
1 / 44

Ապրիլի 13-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Ջորջ Դունայանցի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ  Գորգիսյանը:

Պատգամավորը դպրոցականներին պատմեց իր մասին՝ ներկայացնելով կենսագրական տվյալներ, հատկապես մասնագիտություն ընտրելու վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ փնտրտուքների արդյունքում դարձել է ծրագրավորող ու քաղաքական գործիչ:

Գեւորգ Գորգիսյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը:

Դպրոցականները բազմաթիվ հարցեր ուղղեցին պատգամավորին: Նրանց հետաքրքրում էր գրեթե ամեն ինչ՝ Արցախյան պատերազմից մինչեւ Սեւանա լճի աղտոտվածություն:

Այն հարցին, թե ի՞նչ պետք է անել երկրի զարգացման համար, պատգամավորն ընդգծեց. «Սովորել, սովորել ու էլի սովորել:  Դուք եք մեր երկրի ապագան կերտողները»: Գեւորգ Գորգիսյանը դպրոցականներին պատմեց նաեւ, որ դպրոցում բոլոր առարկաները լավ է սովորել:

«Անհնարին ոչինչ չկա, ուրախացեք անգամ չնչին հաջողություններով, բայց ձգտեք հասնել առավելագույնին»,-եզրափակեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը: