Տպել
15.04.2021
Հոբելյանական 20-րդ Ազգային գրադարանային շաբաթի առթիվ պարգեւատրվել է ԱԺ գրադարանի երկարամյա աշխատակից Ֆաթմա Խաչատրյանը
1 / 2

Արդեն 20 տարի է Հայաստանում Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Ազգային գրադարանի կողմից հոբելյանական 20-րդ Ազգային գրադարանային շաբաթի առթիվ ԱԺ գրադարանի երկարամյա աշխատակից, Ազգային գրադարանային շաբաթի հիմնադիր անդամ Ֆաթմա Խաչատրյանը պարգեւատրվել է պատվոգրով: