Ապրիլի 15-ին խորհրդարանում շարունակվեց ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյան խոսքով՝ 576 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով պետական բյուջեից հաշվետու տարում հատկացվել է 14.3 մլրդ դրամ: Ծրագրերի ընդհանուր արժեքը 26 մլրդ դրամ է, համայնքների համաֆինանսավորումը՝ 11 մլրդ, իսկ այլ կազմակերպությունների եւ մասնավորների ներդրումը` շուրջ 700 մլն դրամ: