Տպել
15.04.2021
Տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի հերթական նիստը
1 / 2

Ապրիլի 15-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի  ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ օրակարգը հագեցած էր: Քննարկման էր ներկայացված 16 հարց, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի  ընտրության հարցը: