15.04.2021
Տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Ապրիլի 15-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ օրակարգը հագեցած էր: Քննարկման էր ներկայացված 16 հարց, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: