Տպել
16.04.2021
Վլադիմիր Վարդանյանի ելույթը «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում
1 / 2

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում:

Ելույթի շրջանակում Վլադիմիր Վարդանյանն Արցախյան պատերազմում խաղաղ բնակիչների եւ կենսական ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումը, Արցախի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգության, ներառյալ տաճարների, եկեղեցիների եւ այլ կրոնական ու պատմական հուշարձանների պղծումը եւ ոչնչացումը որակեց որպես պետական մակարդակով բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դրսեւորում:

Ելույթի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «հաղթանակի պուրակին»՝ այն համարելով ադրբեջանական ռասիստական քաղաքականության ակնառու դրսեւորում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...