Տպել
16.04.2021
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին կտրամադրվեն հարկային եւ մաքսային արտոնություններ
1 / 1

Ապրիլի 16-ին ԱԺ հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց  ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրինագիծը:

Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ պատգամավորներն ու Կառավարությունն առաջարկություններ չեն ներկայացրել:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կազմակերպությունների եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարել:

ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել:
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...