Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի հետ:
Քննարկումների առանցքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ այցը նոր խթան կդառնա հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար: Խորհրդարանի նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է Հնդկաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ եւ Հայաստան հրավիրեց Հնդկաստանի խորհրդարանի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը:
Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատը պաշտոնական այցով Դելի հրավիրեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: