Տպել
16.04.2021
Փոփոխությունները կխթանեն մարզերում մասնավոր մուլտիպլեքսի կայացմանը
1 / 1

ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանն ու Անուշ Բեղլոյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:

Առաջարկվող կարգավորումները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը ԱԺ ապրիլի 16-ի հերթական նիստում:

Նշվեց, որ նախորդ տարի ընդունվել է  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որով, ի թիվս այլ  կարգավորումների, կանոնակարգվում է նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն`  պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:

Հետեւաբար, օրենքում կատարվող լրացումն ու փոփոխությունը նպատակ ունեն մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորման շարունակականությունը ապահովելու, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրված մի շարք սկզբունք-ելակետերը ապահովելու: Դրանցից են մեդիադաշտ մուտք գործելու հասանելիությունը, տեսալսողական հաղորդումների բազմազանության ապահովումը, օժանդակումը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հռիփսիմե Գրիգորյանը: Պատգամավորը նշեց, որ կարգավորումն առավել հեշտացնում է հասանելիությունը հեռուստաընկերությունների մեդիադաշտ մուտք գործելու համար` սահմանելով ավելի ցածր դրույքաչափեր  պետական տուրքի համար:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը: Ըստ նրա` առաջարկվող փոփոխությունները կխթանեն ՀՀ մարզերում մասնավոր մուլտիպլեքսի կայացմանը` բարենպաստ պայմաններ ստեղծելով մարզային հեռուստատեսային հեռարձակման ցանցի ընդլայնման համար:
 


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...