Ապրիլի 20-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներում ժամկետային զինծառայության համակարգում ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:
Արման Եղոյան. Ես ընդհանրապես խնդրում եմ որեւէ գաղափար, երբ այն բարձրաձայնվում է, չներկայացնել որպես հասատատված ծրագիր: Տարբեր գաղափարներ կարող են բարձրաձայնվել. աշխարհում կան տարբեր բանակներ` ծառայության տարբեր տեւողությամբ, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ինտերվալներով: Դա մի գաղափար է, որի թե՛ դետալները կարող են փոխվել, թե՛ ընդհանուր բովանդակությունը:
Արուսյակ Ջուլհակյանը.
Ընտրություններին ընդառաջ մեր քաղաքական ուժը, հուսամ` նաեւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, հանդես են գալու նախընտրական ծրագրերով: Դրանցում բնականաբար նաեւ անդրադարձ է արվելու անվտանգային, բանակաշինության եւ այլ հարցերին: Երբ կհրապարակվի այդ ծրագիրը, դրա հետ կապված հարցերը կխնդրեմ այդ ժամանակ ուղղել: