ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր ծառահատումների կարգավորմանը:
Քննարկմանը մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանն ու Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ քաղաքականության վարչության ներկայացուցիչ Արամ Աղասյանը:
Մերի Գալստյանը նշեց, որ անհրաժեշտ է մասնավոր սեփականություն հանդիսացող, միաժամանակ հանրային կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ծառահատում կատարելու համար կիրառել սահմանափակումներ: Մասնավորապես, առաջարկվում է քննարկել նման հողատարածքների վրա աճող ծառերի կամ տնկիների հատումը կատարելու համար համայնքից նախօրոք համաձայնություն ստանալու հարցը: Պատգամավորը կարեւորեց նաեւ հանրային շահի եւ մասնավորի իրավունքների ճիշտ հավասարակշռության պահպանումը:
Հարցի խորքային ուսումնասիրությունից, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ Շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո պատգամավորները կնախաձեռնեն օրենսդրական փոփոխություններ:
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...