Տպել
23.04.2021
Քննարկվեցին հայ-ղազախական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 23-ին հյուրընկալեց մեր երկրում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:

Վաղարշակ Հակոբյանը կարեւորեց երկու երկրների հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Պատգամավորն անդրադարձավ հումանիտար, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությանը: Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասներ ներկայացրեց մեր երկրի քաղաքական օրակարգի, իրականացվող բարեփոխումների եւ առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Դեսպան Բոլատ Իմանբաեւը երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց: Նրա խոսքով` անգամ COVID-19-ի պայմաններում ապրանքաշրջանառության աճ է նկատվել: Երկկողմ կապերի զարգացման գործում դեսպանը բարձր գնահատեց Ղազախստանում հայ համայնքի դերը:

Կողմերը քննարկեցին ԵԱՏՄ, ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում փոխգործակցության հեռանկարները, ներկայացրին ինտեգրացիոն ուղղություններում առկա առաջնահերթությունները: