Տպել
08.10.2005
ԱԺ նախագահը գնահատում է ուսուցչի աշխատանքը

Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ընդունելություն` ուսուցչի օրվա առիթով: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով Երեւանից ու մարզերից եկած ուսուցիչներին` նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել իրենց տոնի առիթով ուսուցիչների ընդունելությունը Ազգային ժողովում: Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց ուսուցիչների մասնագիտական տոնը, շնորհակալություն հայտնեց հայորդիներին կրթելունվիրման համար, մաղթեց ստեղծագործական հաջողություններ: Պարոն Բաղդասարյանի համոզմամբ` ամեն ինչ նյութական արժեքների մեջ չէ, կարեւոր է հատկապես բարոյական խրախուսումը: Նա կարեւորեց ուսուցիչների այցը երկրի օրենսդրական իշխանություն` տեղեկացնելով, որ այս տարի  պետական բյուջեով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում: Ըստ ԱԺ նախագահի` պետք է ստեղծվեն երաշխիքներ ուսուցիչների իրավական եւ սոցիալական պաշտվանվածության բարձրացման համար:

Մանկավարժական արդյունավետ գործունեության համար խորհրդարանի նախագահը ԱԺ շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց Երեւանի եւմարզերի 28 ուսուցիչների:

Ուսուցիչներն շնորհակալություն հայտնեցին` հիշելով հանրահայտ ճշմարտությունը` «Կծաղկի այն երկիրը, որտեղ գնահատվում է ուսուցչի աշխատանքը»: Նրանց հուզող հարցերը բազմաբնույթ էին` հանրակրթական դպրոցներում չկան մեթոդական ձեռնարկներ, երեխաների ֆիզիկական կոփվածությունը ցածր է, ինչ կարծիք ունի ԱԺ նախագահը 12-ամյա կրթության, կենտրոնացված ավարտական քննությունների  անցկացման, կրթության պետական տեսչության վերաբերյալ եւ այլն:

Աժ նախագահըտեղեկացրեց, որ այս տարվա պետական բյուջեով գումար է նախատեսվում լաբորատորիաների ձեռքբերման համար, կա ֆիզկուլտդահլիճների վերանորոգման պետական ծրագիր: Խորհրդարանի նախագահը նշեց, որ ընդունվել է բուհական եւ հետբուհական կրթության մասին օրենք. այսուհետգերազանց առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներըպիտի սովորեն անվճար: Պարոն Բաղդասարյանը արձանագրեց, որ սա դրական ռեֆորմ է: Նշվեց, որ եկող տարվանից վերանալու են ընդունելության քննությունները, որով վերջ կդրվի կոռուպցիոն համակարգին: Խորհրդարանի նախագահի հավաստմամբ այս կերպ մեծանում են դպրոցների իրավունքները եւ պատասխանատվությունը: Արթուր Բաղդասարյանը մրցակցությունը կրթական ոլորտում դիտարկեց համակարգի զարգացման կարեւորագույն խթան: Ըստ նրա`  ՀՀ-ում կրթական ոլորտը բարձիթողի վիճակում է, չկա վերահսկողություն` դրա հետեւանք համարելով վերջին 14 տարիների ընթացքում 503 մանկապարտեզների վաճառքը: ԱԺ նախագահը ի նպաստ այդ գործողությունների`  հավելեց, որ ընդունվել է օրենք, որով արգելվում է կրթական գործունեություն իրականացնող հիմնարկների վաճառքը: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ12-ամյա կրթությունը կնպաստի երկրում աշխատատեղերի մեծացմանը: Խոսվեց նաեւ դպրոցաշինության, երեխաների հանգստի կազմակերպման, պատմական վայրեր այցելության եւ այլ հարցերի մասին: