Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 25-ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան:
Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ժերար Լարշեն ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, կիրառվող մեթոդաբանությանը: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Սենատի նախագահին, անդրադարձան Արցախյան վերջին պատերազմի ծանր հետեւանքներին: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ մասնակցել են 44-օրյա պատերազմին: Նրանցից 11-ը բռնել է հավերժության եւ անմահության ուղին: Համալսարանում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ զոհված քաջորդիների:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի նախագահը մեր երկրին մաղթեց խաղաղություն` ընդգծելով, որ Ֆրանսիան կանի հնարավորը հայ ռազմագերիների վերադարձի գործում օժանդակելու եւ Արցախի հիմնահարցի արդարացի լուծման համար: Նա կարեւորեց խաղաղ բանակցությունների գործընթացի վերականգնումը:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մատենադարան
Ապրիլի 25-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը շրջեցին հին ձեռագրերի պահման սրահներում, ծանոթացան բ...
Ապրիլի 24-ին Հայաստանում էին մի շարք երկրների խորհրդարանների պատվիրակություններ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների խորհրդարանների պատվիրակություններ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ու ծաղիկներ խոնարհեցին Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի պատգամավորները,Կենտրոնամերիկյան խորհր...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի առցանց տեղի ունեցած լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...