Տպել
26.04.2021
Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ԸՕ փոփոխությունների վերաբերյալ
1 / 1

10. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն արտահայտում են իրենց գոհունակությունն առ այն, որ շահագրգիռ քաղաքական կողմերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ քննարկումները տեղի են ունեցել  բավարար ժամկետներում, որպեսզի նման կարեւորության նյութի փոփոխությունները ստանան հնարավորինս մեծ աջակցություն տարբեր քաղաքական ուժերի, քաղացիական հասարակության եւ մասնագետների կողմից:  Արդյունքում, 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առաջին մասը տարածքային թեկնածուների ցուցակների վերաբերյալ 82 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ քվեներով: Փոփոխություններն ուժի մեջ մտնելը դեռեւս սպասման մեջ է:

11. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակը հաշվի են առել, որ այս փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք պայմանականորեն նշանակված են 2021 թվականի հունիսի 20-ին: Անհրաժեշտ է սկզբունքորեն խուսափել ցանկացած օրենսդրական փոփոխությունից, որն իրականացվում է ընտրություններին այսքան մոտ ժամկետում, քանի որ այն կարող է տանել դեպի անորոշություն: Բացի այդ, շահագրգիռ անձինք եւ հասարակությունը սեղմ ժամկետներում պետք է հարմարվեն նոր կանոններին: Տարածքային թեկնածուների ցուցակների հեռացումը մեծ հաշվով չի փոփոխում ընտրական համակարգը, բայց այն պաշտոնապես փոխում է աշխարհագրական ներկայացուցչության տեսանկյունից քվեները մանդատների վերածելու գործընթացը: Սակայն համամասնական ընտրակարգի պարզեցումը վայելում է բավականին մեծ աջակցություն քաղաքական ուժերի մեծամասնության եւ քաղաքացիական հասարակության կողմից: Փոփոխությունները պատրաստվել եւ քննարկվել են բավականին երկար ժամանակ՝ հետեւելով ներառական եւ թափանցիկ քաղաքական գործընթացին: Ի հավելում նշենք՝ չնայած հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում, պարզ տեխնիկական տեսանկյունից նոր համակարգը մեծ ազդեցություն չունի ո՛չ ընտրական վարչակազմի նման ընտրություններ կազմակերպելու կարողությունների վրա եւ ո՛չ էլ ընտրողների գործընթացի ըմբռնման վրա:

12. Փոփոխությունների փաթեթը մեծապես ընդունելի է, քանի որ այն անդրադառնում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի կողմից նախկինում բարձրաձայնված առաջարկություններին, ինչպես նաեւ ԺՀՄԻ գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունների վերջնական զեկույցներին, հատկապես նրանց, որոնք կապված են

*    կառավարական կոալիցիաների ստեղծման հնարավորություն ընձեռելուն՝ երկարացնելով վերջնաժամկետները եւ վերացնելով կոալիցիա կազմելու կուսակցությունների քանակի սահմանափակումը,

 *    կուսակցությունների համար ընտրական գրավի նվազեցմանը՝ ընտրական իրավունքի օգտագործումը հեշտացնելու նպատակով,

*    ԿԸՀ-ի ինտերնետային կայքի միջոցով ընտրազանգվածին տրամարդվող ինֆորմացիայի քանակի եւ տեսակի ավելացման,

*    ԿԸՀ-ի ինտերնետային կայքում ընտրողների ցուցակի պարտադիր հրապարակման,

*     ընտրական արշավի մաս կազմող գործողությունների ավելի ընդլայնված լուսաբանման եւ մեդիայում արշավների թափանցիկության բարձրացման,

*    վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ պարզաբանումների,

*    բարձր թափանցիկություն երաշխավորող ֆինանսավորման հաշվետվությունների եւ աուդիտի դրույթների ամրապնդման,

*    կանանց մասնակցությունը խրախուսելու համար քվոտայի բարձրացման,

*    հաշմանդամություն ունեցող ընտրողների մասնակցությունը հեշտացնելու նպատակով հավելյալ դրույթների ներառման հետ:

13. Սակայն Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն ունեն հետեւյալ հիմնական առաջարկությունները՝  նպատակաուղղված բարելավելու այս փոփոխությունները՝

Ա) վերանայել ընտրական շեմերին վերաբերող դրույթները,

Բ) պարզաբանել «կեղծ տեղեկատվություն» հասկացությունը, որպեսզի այն չխանգարի այլ օրինական գործողությունների իրագործմանը, ինչպիսիք են՝ հետաքննող լրատվությունը կամ ծածկի քաղաքական բանավեճերը,

Գ) ընդլայնել ընտրական դիրքը, որպեսզի ընտրողներին հնարավորություն տրվի բողոքել ընտրությունների արդյունքների դեմ

Դ) պարզաբանել «կոպիտ խախտում» հասկացությունը՝ որպես ընտրատարածքային կամ տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հիմք,

Ե) տրամադրել վերահաշվարի դիմում ներակայացնելու ավելի երկար ժամկետներ: 
  

14. Բացի այդ, հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն առաջարկում են արտակարգ իրավիճակներում, ներառյալ պանդեմիա, ընտրություններ կազմակերպելու համար հստակ միջոցառումները նախապես ամագրել օրենքում կամ ենթաօրենսդրական տեքստերում:

15. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակը պատրաստ են աջակցելոււ Հայաստանի իշխանություններին, մասնավորապես՝ վերանայված ԸՕ-ի եւ հարակից օրենքների փոփոխություններն իրականացնելու գործում:
 


12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...