Տպել
26.04.2021
Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
1 / 19

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Պատվիրակության անդամները շրջեցին կենտրոնում, ծանոթացան կրթական եւ աշխատանքային ծրագրերին: Հայ երիտասարդ սերնդի կրթական այս օջախում կիրառվում են 21-րդ դարի նորարարական տեխնոլոգիաներ:

Հյուրերն ունկնդրեցին Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի կատարումները, եղան նաեւ կենտրոնի կինոթատրոնում: