Տպել
27.04.2021
Հանձնաժողովի նիստում անդրադարձ կատարվեց փոխարժեքի տատանումներին
1 / 3

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձավ փոխարժեքի տատանումներին վերաբերող հարցադրմանը:

«ԿԲ-ն փոխարժեքը չի կանխատեսում: Մեր նպատակադրումը գնաճն է: Եթե ուզում ենք գնաճի սպասումները խարսխել, որը երկրում կայունության հիմքն է եւ դրամով եկամուտների գնողունակությունը պաշտպանելու հիմնական միջոցը, ապա փոխարժեքը պետք է լինի ավելի տատանողական, քան գնաճը»,-ասաց Երիցյանը:

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց, որ փոխարժեքի տատանումները պայմանավորված են ֆինանսական շուկայում տիրող վիճակով: «Հաստատում ենք, որ երկարաժամկետ իմաստով մեր աճի հիմնական ուղղությունը լինելու է արտադրողականության բարելավման հաշվին, որը ենթադրում է փոխարժեքի արժեւորում»,-պարզաբանեց Երիցյանը: