Տպել
11.10.2005
Աշակերտները ծանոթանում են օրենսդիր մարմնի աշխատանքներին

Հոկտեմբերի 11-ինԳավառի թիվ 1 դպրոցի մի խումբ աշակերտներ ՀՀ կառավարություն եւ Սահմադրական դատարան կատարած այցից հետո եղան նաեւ Ազգային ժողովում,հանդիպեցին նրա աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներին, ծանոթացան նրանց աշխատանքին:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանըաշակերտներին ծանոթացրեց խորհրդարանի գործունեությանը, օրենքների ընդունման կարգին, եվրաինտեգրման գործընթացներին, միջխորհրդարանական կապերին, այնուհետեւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Տիկին Հակոբյանի գնահատմամբ` ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի, դպրոցից սկսած, իմանա, թե ինչ խնդիրներով են զբաղվում օրենսդիր, գործադիր եւ  դատական մարմինները,երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին իր ակտիվ մասնակցությամբ, քաղաքացիական պարտքի գիտակցությամբ ու հետեւողականությամբ պայքարի բացասական երեւույթների դեմ եւ նպաստի ժողովրդի բարեկեցությանը. դա էլ հենց ժողովրդավարության զարգացման իրական հիմքերից է: