Տպել
28.04.2021
Պատգամավորների հարցերը՝ հիմնական զեկուցողին
1 / 2

Ապրիլի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց ընտրական գործընթացների խոչընդոտների ու խախտումների վերաբերյալ վիճակագրական տվյալներով: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ վիճակագրությունը ընտրություններից հետո ներառվում է Գլխավոր դատախազության հաշվետվության մեջ:

Կարեւորելով փոփոխություններ կատարելու միտումը՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ պետական կառույցները պետք է զբաղվեն ոչ թե ընտրախախտումների եւ խոչընդոտների փնտրտուքով, այլ պետք է հասնել նրան, որ կանխարգելվեն դրանք: Հեղինակն ընդգծեց, որ դրույթների ընդունման նպատակը հենց կանխումն է: Նա լիահույս է, որ ապագայում կլինեն այնպիսի ընտրություններ, որ այս օրենսդրությամբ առաջարկվող նորմի կարիքը չի լինի:

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցը վերաբերում էր այն փոփոխությանը, որով առաջարկվում է քրեականացնել ընտրոթյուններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուին վերաբերող կեղծ տեղեկություններ հրապարակելը: Վահագն Հովակիմյանը նշեց, որ տվյալ դրույթը երկար քննարկելուց հետո որոշվել է հանել նախագծից երկիմաստ կիրառումից խուսափելու համար:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...