Տպել
11.10.2005
Կներկայացվի Հայաստանի վերաբերյալ երեք զեկույց

2006 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններում նախատեսվում է քննարկել Հայաստանին վերաբերող երեք զեկույց, տեղեկացնում է Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նա հոկտեմբերի 11-ին խորհրդարանում լրագրողներին մանրամասներ հաղորդեց Ստրասբուրգում կայացած` վեհաժողովի այս տարվա վերջին նստաշրջանի աշխատանքների մասին:

Նստաշրջանի օրակարգում չի եղել Հայաստանին վերաբերող որեւէ հարց: Հայաստանին, ի թիվս այլ երկրների, անդրդարձ է եղել«Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի քննարկման շրջանակներում, ներկայացվել են ծրագրի ընդհանուր մոտեցումները: Հայկական պատվիրակությունը, նստաշրջանի աշխատանքներին մասնակցելուց բացի,Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի`  Ագոյի խմբի ղեկավար պրն. Վեգեների հետ, իսկ ԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ հանդիպել են Հարավկովկասյան երեք հանրապետությունների պատվիրակությունների ղեկավարները: Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների երկուական անդամների եւ ԼՂ հարցով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մասնակցությամբ հանձնաժողովում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությանն առնչվող խնդիրներ:

Սպասվում է, որ 2006 թ. հունվարյան նստաշրջանում կքննարկվի ԵԽ-ին անդամագրվելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների հարցը: Մեկ այլ զեկույց նախատեսվում է ներկայացնել հունվարին կամ ապրիլին կայանալիք նստաշրջաններում. այն վերաբերում է  Հարավային Կովկասի երկրների փախստականների խնդրին:Առաջարկ է եղել վեհաժողովի աշխատանքների օրակարգում ընդգրկել «Անհայտ կորածների վիճակը Ադրբեջանում» թեմայով զեկույց: Քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել զեկույց պատրաստել ոչ թե Ադրբեջանի, այլ ողջ տարածաշրջանի անհայտ կորածների վերաբերյալ:Տիգրան Թորոսյանի տեղեկացմամբ, ադրբեջանական կողմը խոսում է անհայտ կորած 5000 մարդկանց մասին, մինչդեռ հայկական կողմում եւս կան անհայտ կորածներ: Եւ ընդհանրապես,զեկույցը իրականպատկերը պարզելու եւ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու հնրավորություն կընձեռի: Այս փաստաթղթին ԵԽ-ում կանդրադառնան ավելի ուշ` 2006 թ. հունիսին կամ հոկտեմբերին:

ԵԽ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում մեծ տեղ կունենան սահմանադրական բարեփոխումներն ու նոյեմբերին կայանալիք հանրաքվեն, ասում է ԱԺ փոխնախագահը: Հայաստանում Սահմանադրությունը փոխելու գործընթացը հաջողելու համար իրենց աջակցությունն են հայտնել թե պրն. Ռենե վան դեր Լինդենը եւ թե պրն. Վեգեները: Վերջինս ափսոսանք է հայտնել սահմանադրական բարեփոխումների ընթացքում ընդդիմադիրների որդեգրած դիրքորոշման առիթով: ԵԽ ԽՎ-ում շատ են կարեւորում բարեփոխումների հաջող ավարտը` համարելով այն ժողովրդավարության եւ եվրաինտեգրման ճանապարհին կարեւոր քայլ, նշում է Տիգրան Թորոսյանը:

Վրաստանի պարտավորությունների խնդրին ԵԽ ԽՎ-ն կանդրադառնա 2006 թ. ապրիլին:Նախնական ուսումնասիրություններով, վրացական կողմը լուրջ առաջընթաց է ունեցել պարտավորությունների կատարման մասով: Այլ է պատկերը Ադրբեջանի դեպքում: ԵԽ-ում մտահոգված են Ադրբեջանի նախընտրական իրադարձություններով, խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր գործիչների մասնակցությունը խոչընդոտելու եւ ձերբակալություններ կատարելու փաստերով:

Ասուլիսի ընթացքում Տիգրան Թորոսյանն անդրադարձավ նաեւ ԼՂ հարցով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի հետագագործունեությանը: Ըստ Աժ փոխնախագահի, տարբերակներից մեկը,  հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբին զեկույց ներկայացնելով, հանձնաժողովի գործունեությունը դադարեցնելն է: Հանձնաժողովը կարող է նաեւ քայլեր ձեռնարկել հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու, ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները բացառելու ուղղությամբ: Սակայն չկանայս քայլերի համար մեխանիզմներ, նկատում է պրն. Թորոսյանը: Հնարավոր է նաեւ ժամանակավոր հանձնաժողովի լուծմանը նոր խնդիրներ առաջադրվեն. օրինակ` հնարավոր առաջարկների ընդունման համար անհրաժեշտ միջավայր ձեւավորելով`  նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի կարգավորմանը:

ԱԺ փոխնախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ սահմանադրական բարեփոխումներըհանրաքվեով ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում (օրենսդրական դաշտը համապատասխանեցնելուց հետո)Հայաստանը մոնիտորինգային փուլից դուրս գալու հնարավորություն կստանա: Փոխարենը սահմանադրական փոփոխություններինոչ ասելու դեպքումմեր երկրում բացասական երեւույթներն էլ ավելի կխորանան. անհրաժեշտ կլինի եւս 4-5 տարի` նոր բարեփոխումների համար, ասում է Տիգրան Թորոսյանը: