Տպել
28.04.2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առաջարկվող փոփոխությունները
1 / 24

Ապրիլի 28-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում 79 կողմ ձայնով ընդունվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս ընդունվեց առաջին ընթերցմամբ նույնքան ձայնով: Օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկայանա գլխադասային հանձնաժողովներում եզրակացություն ստանալուց հետո: