Տպել
28.04.2021
Դրական եզրակացություն Հարկային օրենսգրքի փոփոխությանը
1 / 9

Ապրիլի 28-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիտում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենքի նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: