ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ի նիստում քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ կից փաթեթում նախատեսվող փոփոխությունն ու լրացումները, որոնք նախաձեռնել է Կառավարությունը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով` առաջարկվում է սահմանել վարորդների օրական ու շաբաթական հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները: Նախատեսվում է նաեւ թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում: Կլինեն նաեւ բացառություններ, որոնց դեպքում չի կիրառվելու թվային տախոգրաֆի համակարգը:
Նշվեց նաեւ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը ներդաշնակեցնել ԵՄ օրենսդրության պահանջներին: ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին:
Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգում էր ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացվում է նոր մասով: Գործադիրն առաջա...
Դրական եզրակացություն տրվեց Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ի նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու...
Քննարկվեցին «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
Գործադիրն առաջարկում է հիմնովին հստակեցնել բաժնետիրական ընկերությունների գործունեության ոլորտի օրենսդրական դաշտը, կարգավորել բաժնետիրական ընկերությունների միջեւ հարաբերությունները: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր...
Առաջարկվում է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առաջարկի նպատակն է կատարելագործել ԱԱՀ վե...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց քննարկված նախաձեռնությունները
Ապրիլի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ընդունվել են Կ...
ՀՀ քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն
Ապրիլի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումներ...
Դրական եզրակացություն Հարկային օրենսգրքի փոփոխությանը
Ապրիլի 28-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիտում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրի...
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Սիսակ Գաբրիելյանի եզրափակիչ ելույթը
Այստեղ մի նրբություն կա: Խոսում են հայ-իրանական հարաբերությունների մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ երկու գերատեսչություններն այս պահին ակտիվ զբաղվում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնագրի շրջանակում, որ ճանապարհային հարկի դրույքաչափը փոփոխվի կամ ընդհանրապես հանվի. Սիսակ Գաբրիելյան...
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առաջարկվող փոփոխությունները
Ապրիլի 28-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում 79 կողմ ձայնով ընդունվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած «ՀՀ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ կից հղմամբ: ...
Արարատ Միրզոյանն անցկացրեց աշխատանքային քննարկում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 28-ին աշխատանքային քննարկում անցկացրեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության եւ վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը
Հարգելի տիկին Մամեդովա, Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին եւ երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար: Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա ապրիլի 14-ին կայացած...
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 28.04.2021 ժամը 16:30 214 սենյակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 28.04.2021 ժամը 17:00 314 սենյակ: ...
Նախատեսվում են փոփոխություններ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում
Ապրիլի 28-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթե...
Փոփոխություններ Հողային օրենսգրքում
Ապրիլի 28-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի ներկայացմամբ քննարկվեց «ՀՀ հողային օրենսգրքում» փոփ...
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունց. Առհասարակ բոլոր քաղաքացիների մասին խոսելիս պետք է լինել խիստ հարգալից: Վերջին շրջանում միտում է նկատվում, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին խմբեր փորձում են բաժանել մասերի՝ ՀՀ անվտանգությանն ուղիղ վնաս հասցնելով: ՀՀ բոլոր մարզերի խնդիրները Հայաստանի Հանրապետության խնդիրներն են: ...
Որակավորումներ մի տվեք, իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ. Աննա Գրիգորյան
Ելույթ ունենալու մտադրություն չունեի, բայց քանի որ շատ խոսվեց Սյունիքի մասին, որոշեցի իմ կարծիքը հնչեցնել: Որակումներ մի տվեք. իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ, թող անցնեն: Աննա Գրիգորյան...
Թագուհի Թովմասյանի ելույթը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ
Իսկապես, այս ամենը նոր չէ. համայնքապետերը եւ կոռուպցիայով զբաղվող մնացած բոլոր պաշտոնյաները ներվել են այս երեք տարիների ընթացքում. Թագուհի Թովմասյան...
Արման Բաբաջանյանի ելույթը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
Կարծում եմ՝ շատ կարեւոր քննարկում ենք իրականացնում, որը վերաբերում է մեր հայրենիքի Սյունյաց աշխարհին, դրա հարստությանը: Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարձություններն առանձին ուսումնասիրության հարց է. Արման Բաբաջանյան ...
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյան...
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Համազասպ Դանիելյանը
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Համազասպ Դանիելյանը: «Այս նախագիծը եւ դրանում տեղ գտած հոդվածները կարեւոր են: Դրանց մի մասը ներկայացնելու առիթ եղավ: Կարծո...
Ելույթներ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ. Արման Բաբաջանյան
Ես հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար լուծումներ գտնել ընտրական գործընթացն ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու համար. Արման Բաբաջանյան: Մանրամասները՝ տեսանյութում:...
Ելույթներ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ. Սոնա Ղազարյան
Աներկբա է, որ առերեսվում ենք մի նոր իրականության հետ, երբ իշխանությունը ստիպված է խիստ մեթոդների դիմել, որպեսզի այս անգամ խուլիգանական որոշ խմբեր չփորձեն ապալեգիտիմացնել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Սոնա Ղազարյան: Ամբողջական ելույթը՝ տեսանյութում:...
Ելույթներ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ. Հերիքնազ Տիգրանյան
Հարգելի՛ գործընկերներ, քննարկում ենք ընտրական իրավախախտումների իրավական հետեւանքներին վերաբերող օրենքների նախագծերը, եւ սա պետության վերաբերմունք է ընտրական ինստիտուտին եւ ընտրակեղծիքներին: Ես կարծում եմ, որ սանկցիաների խիստ լինելը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ այս գործընթացում. Հերիքնազ...
Փոփոխություններ Հարկային օրենսգրքում
Ապրիլի 28-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջարկվող փոփոխո...
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
Խորհրդարանն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենք...
Պատգամավորների հարցերը՝ հիմնական զեկուցողին
Ապրիլի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին: ԱԺ պատգամավոր Թագու...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստեր. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի ապրիլի 28-ի ԱԺԽՈ-025-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 28-ին` ժամը ...
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշեց համաձայնություն տալ ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...