Տպել
29.04.2021
Քննարկվեցին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները
1 / 6

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կկնքվի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծի գործադրմամբ զինապարտ քաղաքացիներին հնարավորություն կընձեռնվի շարունակելու բարձրագույն կրթությունն այնպիսի ձեւաչափով, որը մի կողմից կխրախուսի ուսանողներին զբաղվել գիտությամբ, մյուս կողմից` Զինված ուժերին հնարավորություն կտա օգտագործել համապատասխան գիտական ներուժը:

Կառավարության եզրակացությունը դրական չէր:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ դեռեւս 2018-ից ՊՆ համակարգում գործում է գիտական վաշտ, որտեղ ծառայություն են իրականացնում երիտասարդ մասնագետները:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...