ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է օրենսգրքի 17-րդ գլխով նախատեսված ձերբակալման կարգն ու տեսակները համապատասխանեցնել Սահմանադրության 27-րդ հոդվածին, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված պահանջներին:
Ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի` վերաշարադրվել է օրենսգրքի 131-րդ հոդվածը, որով հստակեցվել են խափանման միջոցի պայմանները, մեղադրյալի ձերբակալման կարգը: Միաժամանակ ձերբակալման այս տեսակի դեպքում առաջարկվում է սահմանել, որ սույն հիմքով իրականացվող ձերբակալումը չի կարող տեւել 36 ժամից ավելի: Գործող կարգով այն 72 ժամ է: Հեղինակները վերաշարադրել են նաեւ 130-րդ հոդվածը:
Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանը, ողջունելով նախաձեռնությունը, հորդորեց այն արժանացնել դրական եզրակացության:
Կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող լուծումները կարեւոր նշանակություն ունեն իրավակիրառ պրակտիկայում:
Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն:
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդ...
Ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող փոփոխությունը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած օրինագիծն ԱԺ պետական-իրավա...
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթեր...
Փոփոխություններ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում
ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հեղինակել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթակա...
Կկիրառվի համագործակցության վարույթ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը եւ դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ նախագծի քննարկումը վերադարձվել էր առաջին...
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական...
Նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ կլինեն միասնական վերահսկման մեխանիզմներ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում, որը նախագահեց Մխիթար Հայրապետյանը, քննարկվեց ««Լիցենզավորման մասինն» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ...
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում եւ կքննվի 5 դատավորի կազմով
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախ...
Արարատ Միրզոյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բր...
Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կիրականացվեն ժամը 22:00-07:00-ն. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Գովազդի մասին» օրենքում փոփոխութ...
Կառավարությունն առաջարկում է համաներում հայտարարել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ
«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած նիստում: ՀՀ...
Առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը...
Քննարկվեցին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրեն...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստեր. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձ...