ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նշվեց, որ նախաձեռնության ընդունումից հետո այլեւս հնարավոր չի լինի ապօրինի սահմանահատման դեպքում խուսափել պատասխանատվությունից:
Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում լրամշակվել է նախաձեռնությունը:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջարկվող կարգավորումներով պատշաճ կապահովվեն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվությունը եւ պատժի անխուսափելիության սկզբունքը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Զեկուցողը հիշեցրեց, որ Վարչական եւ Վարչական Վերաքննիչ դատարաններում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում: Այդ իսկ պատճառով Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններում ներդրվում են գրավոր ընթացակարգեր:
Նիստ կգումարի ԱԺ մշտական հանձնաժողովը
Հունիսի 25-ին` ժամը 11:00-ին, 414 սրահում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...
Ազգային ժողովում մեկնարկել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը
Ազգային ժողովի աշխատակազմն ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ միջազգային գործընկերների աջակցությամբ հունիսի 19-21-ը կազմակերպել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ միտված ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների կարողությունների բարելավմանը: ԱԺ աշխատակազ...
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությու...
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու ...
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից...