Տպել
01.05.2021
Իրաքի խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
1 / 9

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 1-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: