Մայիսի 3-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:
Վարչապետի թեկնածուին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վարչապետի կողմից վարած բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 20-ին անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա համար օրենսդրությունը սահմանում է մեկ տարբերակ՝ Ազգային ժողովի արձակում, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում: Հենց այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:
Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ընտրությունների առաջին փուլն է: Այս ընթացքում շատ քննարկումներ եւ շահարկումներ են լինում այն մասին, որ ինչ-որ մի պահի որոշ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել: Ես նախորդ անգամ ասել եմ, որ եթե պայմանավորվածություններ խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստի լուծում ունի. կընտրի վարչապետ: Եվ ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որեւէ կերպ խախտելու փորձեր չեն արվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ այլ թեմաների, մասնավորապես՝ կորոնավիրուսի պատվաստմանը: Նա հայտնեց, որ ինքն արդեն պատվաստվել է եւ կոչ արեց բոլորին հետեւելու իր օրինակին:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...