03.05.2021
Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 32 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:
Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանվեց մինչեւ երեք ժամ:
Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 32 հարց:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...