Տպել
04.05.2021
Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը
1 / 1

Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը:

Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կարարելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Քննարկման ներկայացվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած հարցերը, որոնք խորհրդարանի որոշմամբ չընդգրկվեցին նստաշրջանի օրակարգում: Այդ հարցերն էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: