Տպել
04.05.2021
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում
1 / 1

Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը:

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերրորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է 2016-ի ապրիլին ծառալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել Ազգային ժողովի փակ նիստում:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ թեեւ հարցը հանրային հետաքրքրություն է առաջացնում, սակայն աշխատանքների ընթացքում եզրակացություն կազմելիս պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, որից էլ բխում է առաջարկությունը:

Առաջարկը դրվեց քվեարկության եւ ընդունվեց: