Մայիսի 4-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Գրիգորյանը եւ Հակոբ Ասլանյանը հյուրընկալեցին Արմավիրի մարզի Փարաքար ու Ծիածան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին:
Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականներին հատկապես հետաքրքրում էր կրթության ոլորտում նախատեսվող առաջիկա ծրագրերը եւ օրենսդրական փոփոխությունները:
Կարեն Գրիգորյանը վստահեցրեց, որ այս այցը դպրոցականների կյանքում ուրույն տեղ կունենա եւ կօգնի մասնագիտություն ընտրելիս: Նա խորհուրդ տվեց երեխաներին ունենալ անիրական թվացող նպատակներ եւ ձգտել հասնել դրանց` հաղթահարելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները:
Հակոբ Ասլանյանը հյուրերին խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելիս սկսել ինքնաճանաչումից, որպեսզի հասկանան, թե ինչ են ուզում կյանքից եւ ինչ են պատրաստ տալու: Նա կարեւորեց լավ մարդ լինելու անհրաժեշտությունը` հիմնավորելով, որ լավ մարդը բոլոր ոլորտներում է հաջողում:
Հյուրերն ացելեցին ԱԺ թանգարան, որտեղ ծանոթացան խորհրդարանի պատմությանը, եղան գրադարանում եւ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին օրենսդրի աշխատանքներին:
Հանդիպումն ամփոփվեց` նիստերի դահլիճում լուսանկարվելով:
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...