Տպել
04.05.2021
Խորհրդարան այցելեցին Արմավիրի մարզի աշակերտները եւ ուսուցիչները
1 / 30

Մայիսի 4-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Գրիգորյանը եւ Հակոբ Ասլանյանը հյուրընկալեցին Արմավիրի մարզի Փարաքար  ու Ծիածան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին:

Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականներին հատկապես հետաքրքրում էր կրթության ոլորտում նախատեսվող առաջիկա ծրագրերը եւ օրենսդրական փոփոխությունները:

Կարեն Գրիգորյանը վստահեցրեց, որ այս այցը դպրոցականների կյանքում ուրույն տեղ կունենա եւ կօգնի մասնագիտություն ընտրելիս: Նա խորհուրդ տվեց երեխաներին ունենալ անիրական թվացող նպատակներ եւ ձգտել հասնել դրանց` հաղթահարելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները:

Հակոբ Ասլանյանը հյուրերին խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելիս սկսել ինքնաճանաչումից, որպեսզի հասկանան, թե ինչ են ուզում կյանքից եւ ինչ են պատրաստ տալու: Նա կարեւորեց լավ մարդ լինելու անհրաժեշտությունը` հիմնավորելով, որ լավ մարդը բոլոր ոլորտներում է հաջողում:

Հյուրերն ացելեցին ԱԺ թանգարան, որտեղ ծանոթացան խորհրդարանի պատմությանը, եղան գրադարանում եւ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին օրենսդրի աշխատանքներին:

Հանդիպումն ամփոփվեց` նիստերի դահլիճում լուսանկարվելով: