Տպել
04.05.2021
Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողները եւ դասախոսները հյուընկալվեցին ԱԺ-ում
1 / 26

Մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին հյուրընկալեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հանդիպումը սկսեց հաճելի անակնկալով. ուսանողները ծաղիկներ նվիրեցին պատգամավորին:

Ողջունելով հյուրերին` նա նշեց. «Մեր երկիրը գտնվում է փորձությունների շրջանում, եւ մեր ապագան ձեր ձեռքերում է: Կարծում եմ այն կլինի հաղթական»:

Այնուհետեւ  հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորին ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին իրենց քաղաքի խնդիրներին:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ հնչեցված խնդիրներին ինքը քաջատեղյակ է, դրանց մի մասին անգամ անդրադարձել է ԱԺ ամբիոնից:  Նա վստահեցրեց, որ հետեւողական աշխատանքների արդյունքում կհասնի դրանց լուծմանը:

Այս համատեքստում ուսանողներն ընդգծեցին, որ իրենք եւս ունեն ծրագրեր` ուղղված Վարդենիս քաղաքի բարեկարգմանը:

Ուսանողներն ու դասախոսները, ձեւավորված ավանդույթի համաձայն, շրջեցին ԱԺ շենքում, նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին հերթական նիստերի աշխատանքին, եղան ԱԺ թանգարանում եւ գրադարանում: