ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ օրինագիծը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել, կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:
««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ» կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
Կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ կառավարության եւ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի, Արփինե Դավոյանի, Հրաչյա Հակոբյանի, Արսեն Միխայլովի, Կորյուն Մկրտչյանի եւ Վանիկ Օհանյանի համահեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի տեղեկացմամբ` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ, եւ մեկ առաջարկ է ներկայացրել Կառավարությունը:
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի գրավոր առաջարկներ, որոնց հիման վրա էլ լրամշակվել է նախաձեռնությունը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ու «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից ռուսերենով` ուզում եմ նշել, որ Հայաստանի շատ հայերի համար այս լեզուն շարունակում է մնալ շփման հիմնական լեզուներից մեկը: Խոսքը մեր հայրենակիցների մասին է, որոնք ողբերգական հանգամանքների եւ ֆիզիկական բռնության սպա...
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել ելույթներով
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ: Արման Եղոյան. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցուղ Անդրեյ Կովա...
Գործադիրը նպատակ ունի «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ համահունչ դարձնել գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասի» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ ներկայում «Բաժնետիրական ընկերությունն...
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն եւ լրացումներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում
Մայիսի 4-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Գործադիրի առաջարկով նորմատիվ իրա...
Առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով
Կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 4-ի ԱԺ նիստում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` գործադիրն առաջարկում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա...
Թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները ԱԺ-ում էին
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում մայիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպեց Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ: «Ինձ համար խորհրդանշական դպրոց եք ներկայացնում: Ինքս ուսանել եմ թիվ 30 դպրոցում, որը հետագայում վերամիավորվեց թիվ ...
Քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենսդրական փաթեթը
Մայիսի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստերի օրակարգում էր Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը, ««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ...
Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողները եւ դասախոսները հյուընկալվեցին ԱԺ-ում
Մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին հյուրընկալեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հանդիպումը սկսեց հաճելի անակնկալով. ուսանողները ծաղիկներ նվիրեցին պատգամավորին: Ողջունելով հյուրերին` նա նշեց. «Մեր երկիրը գտնվում է փորձությունների շր...
Խորհրդարան այցելեցին Արմավիրի մարզի աշակերտները եւ ուսուցիչները
Մայիսի 4-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Գրիգորյանը եւ Հակոբ Ասլանյանը հյուրընկալեցին Արմավիրի մարզի Փարաքար ու Ծիածան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականներին հատկա...
Փոփոխություններով հստակեցվում են ազատության մեջ գտնվող եւ խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները
Խորհրդարանը մայիսի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Նախաձեռնությամբ ձերբակալման հասկա...
ԱԺ պատգամավորների ելույթները զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելուն վերաբերող նախագծի քննարկման ժամանակ
Մայիսի 4-ին Ազգային ժողովը քննարկեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ պատգամավորները: Շ...
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում
Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերրորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է 2016-ի ապրիլին ծառալված ռազմական գործո...
Նախատեսվում է հայտարարել համաներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ խորհրդարանը մայիսի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համան...
Պատգամավորները դատապարտում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ճարտարապետության աղավաղումները
Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը: ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը հաստատելու ժամանակ ելույթներ ունեցան ԱԺ պատգամավորները: Նրանք անդրադարձան մայիսի 3-ին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ աղավաղված հայկական հոգեւոր-մշակութայ...
Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը
Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը: Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կարարելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Քննարկման ներկայացվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած հարց...