Տպել
04.05.2021
Գործադիրը նպատակ ունի «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ համահունչ դարձնել գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին
1 / 3

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասի» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթը:
 
Հիմնական զեկուցողի խոսքով՝ ներկայում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, ուստի նախաձեռնությամբ փոփոխվում են մի շարք դրույթներ:

Առաջարկվում է թույլատրել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկումը, ազատականացնել խոշոր գործարքներին վերաբերող կարգավորումները, ինչպես նաեւ ընկերության կառավարման մարմինների իրավասությունը: Նախաձեռնությամբ ամրագրվում է աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից եւ գործուն մոտեցում, սահմանվում են ընկերությունների բաժնետոմսերի պարտադիր վաճառքի եւ պարտադիր գնման պահանջի իրավունքները եւ այլն:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է բաժնետիրական ընկերությունների շուկայի կարգավորումները արդի հրամայականին համապատասխանեցնելուն:
 
Խորհրդարանը կշարունակի հերթական նիստերի աշխատանքը մայիսի 5-ին՝ ժամը 10:00-ին: 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...