Տպել
05.05.2021
Կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրեր իրականացնող կազմակերպություններին շահութահարկի եւ եկամտահարկի գծով արտոնություններ կտրվեն
1 / 1

Օրենսդիրը մայիսի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ կարգավորման առարկան Կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների խմբի մեջ մտնող կազմակերպությունների համար շահութահարկի եւ եկամտահարկի նվազեցված դրույքաչափեր կիրառելու տեսքով հարկային արտոնությունների կիրառության վերջնաժամկետներն են։ Այդ կազմակերպությունների խումբը Հարկային օրենսգրքով նախապայմաններին բավարարելու պարագայում հավակնում է օգտվել շահութահարկի նվազեցված դրույքաչափերից։ Այս արտոնությունը Եվրոպական միության գործընկերները ուսումնասիրել եւ համարել էին խնդրահարույց։ Փոխնախարարի խոսքով՝ շահառու կազմակերպությունների խնդրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բանակցել է ԵՄ գործընկերների հետ եւ արդյունքում արտոնյալ ժամանակահատվածը եւս 8 տարով երկարաձգելու համաձայնություն է ձեռք բերվել՝ 2021-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանելով 2029-ի դեկտեմբերի 31-ը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը խորհրդարանին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...