Տպել
06.05.2021
Ազգային ժողովը կրկին հյուրընկալ էր
1 / 23

Ազգային ժողովը մայիսի 6-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Նորատուս եւ Վարդենիկ համայնքների դպրոցականներին ու ուսուցիչներին: Նրանք խորհրդարանում էին հյուրընկալվել ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ:

Ուսանողների հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը,  պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Հայկ Գեւորգյանը:

Լիլիթ Մակունցը հյուրերին առաջարկեց լինել ավելի անկաշկանդ եւ հնչեցնել բոլոր մտահոգող խնդիրները: Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ առաջարկներն ապագայում հաշվի կառնվեն եւ կստանան լուծումներ:

Արտակ Մանուկյանը երիտասարդներին ներկայացրեց ագրարային ոլորտում իրականացվող ծրագրերը՝  մատնանշելով դրանց դրական եւ բացասական կողմերը:

Հայկ Գեւորգյանի խոսքով՝ եթե գյուղատնտեսության ոլորտը ստանա ճիշտ աջակցություն, ապա այն շատ արագ կզարգանա:

Ուսանողների՝ կրթության բնագավառին առնչվող հարցերին պատասխանեց Արման Եղոյանը:

Դպրոցականների հետ հանդիպեցին   «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Գեւորգյանը եւ Նարեկ Գրիգորյանը:

Պատգամավորները հյուրերին ներկայացրին  մտքերի ու գաղափարների այն ճանապարհը, որը հասունանալանով դառնում է օրենք:

Հուզող հարցերը բազմազան էին՝ կրթության ոլորտից մինչեւ համայնքների ճանապարհների բարելավումը:

Պատգամավորները ողջունեցին աշակերտների՝ կրթություն ստանալուց հետո համայնքներ վերադառնալու եւ այն շենացնելու ցանկությունը:

Ճանաչողական այցի շրջանակներոմ հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին պատգամավորների աշխատանքներին, եղան ԱԺ թանգարանում եւ գրադարանում:

Աշակերտներին ամենից շատ ոգեւորել էր նիստերի դահլիճում գտնվելու եւ նկարվելու հնարավորությունը:

Հյուրերը խորհրդարանից հեռացան բարձր տրամադրությամբ: 
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...